воскресенье, 15 января 2012 г.

... :


             Չգիտեմ երբ, չգիտեմ ինչպես, բայց մի օր , մի պայծառ ու գեղեցիկ օր ես կզգամ , որ դու այլևս չկաս իմ մտքում  ,իմ հոգում, իմ երազներում, որ երազանքներս այլևս քեզ հետ կապված չեն … ես կպայքարեմ … կպայքարեմ ինքս իմ դեմ , իմ սրտի դեմ , կպայքարեմ ու կհաղթեմ…
      Դա կլինի իմ կյանքի ամենամեծ հաղթանակը` սպանելով մեկին – վերածնել մյուսին...

Coffee

<3



Ուզու՞մ ես իմանալ սուրճի օգտակար և վնասակար հատկությունների մասին :
Կարդա' և իմացի'ր այստեղ :

пятница, 13 января 2012 г.


Չարի և Բարու չափանիշները

             Չա՞ր, թե՞ բարի: Ինչպիսի՞ն են մարդիկ,երբ ծնվում են և ինչպիսի՞ն են դառնում կյանքի ընթացքում: Ըստ իս չար մարդիկ գոյություն չունեն, կան միայն կյանքի դառնություններից չարացած մարդիկ: Չարությունն է , որ ստիպում է մարդկանց վատ գործերի, նախանձության: Չարությունն է, որ պղտորում է մարդկային հոգին, ժանտախտի նման տարածվում ողջ հոգով ու մտքով: Չարությամբ են լցվում միայն թույլ մարդիկ, ովքեր չեն դիմանում կյանքի փորձություններին, չեն պայքարում այն ամենի համար ինչ ունեն, և պարզապես չարանում են, մեղադրելով մյուսներին, պայքարողներին, ուժեղ մարդկանց: Ուժեղ ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես, մարդիկ, ովքեր չնայելով կյանքի դժվարություններին առաջ են գնում, և չեն չարանում, մնում են բարի: Իսկ լինել բարի, նշանակում է ապրել առողջ հոգով: Ուրեմն, թո´ղ որ բոլորն էլ ապրեն առողջ հոգով, և չչարանան այս կյանքի փորձություններից…
            Իսկ որպես չարի և բարու չափանիշ, կասեմ, որ չարը անկեղծ է, բարին` բարեպաշտ…


~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~


четверг, 12 января 2012 г.

Երջանկություն :)


      Երջանկություն: Արդյո՞ք բոլորդ գիտեք, թե ինչ է թաքնված այդ բառի ներքո: Արդյոք գիտե՞ք, թե ինչ է երջանիկ լինել, երջանիկ կյանք ունենալ…
         Յուրաքանչյուրս յուրովի ենք հասկանում , թե ինչ է երջանկությունը: Մեկի համար իր կարիերան է, իր աշխատանքը, մյուսի համար ընկերները, գումարն ու խրախճանքը, մեկ ուրիշի համար ծնողներն ու ընտանիքը:
          Շատ հաճախ մենք հանդիպում ենք մարդկանց, որոնք ժպտում են, և ինքներս մեզ մտածում, որ նրանք հավանաբար շատ երջանիկ են, մոռանալով, որ ժպիտը երջանկության չափանիշ չէ, որ մարդիկ շատ հաճախ ժպտում են` քողարկելու իրենց դժվար կյանքն ու դժբախտությունները: Նրանք ժպտում են, որպեսզի իրենց շրջապատող մարդկանց վրա չտարածեն իրենց կյանքի մռայլությունն ու դառնությունը: Նրանք ժպտում են , որպեսզի իրենց հարազատների դեմքին ժպիտ պարգևեն: Դա է երջանկությունը, երբ ինքդ, դժբախտ լինելով, կարողանում ես ժպտալ և ժպիտ պարգեվել դիմացինիդ, երբ ապրում ես ուրիշի համար, և ոչ ինքդ քո: Երբևէ մտածե՞լ եք, թե քանիսին եք ստիպել ժպտալ: Ապա մտածեք… Մի՞թե ձեզանից յուրաքանչյուրը իր կյանքում գոնե մեկ անգամ չի ստիպել ժպտալ իր ծնողներին, քրոջը, եղբորը, հարազատներին, իր ընկերներին, ինչու չէ նաև անծանոթներին: Դժվար է գտնել այդպիսի մեկին: Երջանկություը բոլորին է տրված, պետք է միայն նկատել, թե ինչպես է այն քեզ հետ ժպտում: Եվ ուրեմն բոլորս էլ յուրովի երջանիկ ենք:
            Ասում են, երբ խուսում ես քո երջանկության մասին, հարկ է լինել զուսպ, այդ իսկ պատճառով հակիրճ հավելեմ. «Երջանկությունը չես պատմի, ինչպես չես պատմի սերը»:

среда, 11 января 2012 г.

Նրան ...

            Բարև սիրելիս… բառեր, որ կուզեի ամեն օր լսել քո շուրթերից, բայց, ավաղ, դա անհնար է. դու հեռու ես ինձանից, շատ հեռու: Որքան կուզեի քեզ ասել որ կարոտում եմ , որ ամեն օր աչքերս փակելիս քո պակերն է  աչքիս առաջ հայտնվում, բայց… Ինչու՞ , ինչու՞ է այսքան դժվար: Ինչու՞ չեմ կարողանում ջնջել քեզ իմ մտքից, ինչու՞ չեմ կարողանում այլևս չմտածել քո մասին, չէ՞ որ ինքս էլ լավ գիտակցում եմ, որ մենք երբեք էլ միասին չենք լինելու, որ դու ուղղակի անուրջ ես: Բայց որքան էլ որ գիտակցում եմ, միևնույնն է, հոգուս խորքում փոքրիկ հույս ունեմ, որ մի օր կգաս, կգաս , ու կասես «Բարև սիրելի´ս, ես եկա… » : Որքան կուզեի սիրտս բաց անել, և արտահայտել այն ինչ զգում եմ: Բայց այն ինչ իմն է, այն ինչ թաքուն պահում եմ իմ սրտի խորքում, արտահայտլել չեմ կարող, պարզապես չեմ կարող բացատրել: Գուցե մտածես, որ խենթ եմ… Այո´, հենց խենթ եմ… Միայն խենթը կհուսար, որ մի օր անուրջը կդառնա իրական, միայն խենթը կսպասեր հրաշքի... Ախր ինչու՞, ինչու՞ եմ քո կարիքն այսքան շատ զգում, ինչու՞ եմ ուզում, որ կողքիս լինես… գուցե սրտիս խորքում  թաքցրացս զգացմունքը հենց այն է, ինչ «ՍԵՐ» են կոչում: Եթե այդպես է, ուրեմն թույլ տուր քեզ սիրել, սիրել խենթի պես… Սիրելի՜ս… այո´, համարձակվում եմ քեզ այդպես դիմել, չէ՞ որ դու իմն ես, միայն իմը, իմ անուրջը… Ես հավատում եմ, հավատում եմ , որ մի օր հրաշք կկատարվի, և անուրջս իրական կդառնա:
Սիրելի´ս… ես սպասում եմ քեզ …



~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~