Բարև սիրելիս… բառեր, որ կուզեի ամեն օր լսել քո շուրթերից, բայց, ավաղ, դա անհնար է. դու հեռու ես ինձանից, շատ հեռու: Որքան կուզեի քեզ ասել որ կարոտում եմ , որ ամեն օր աչքերս փակելիս քո պակերն է աչքիս առաջ հայտնվում, բայց… Ինչու՞ , ինչու՞ է այսքան դժվար: Ինչու՞ չեմ կարողանում ջնջել քեզ իմ մտքից, ինչու՞ չեմ կարողանում այլևս չմտածել քո մասին, չէ՞ որ ինքս էլ լավ գիտակցում եմ, որ մենք երբեք էլ միասին չենք լինելու, որ դու ուղղակի անուրջ ես: Բայց որքան էլ որ գիտակցում եմ, միևնույնն է, հոգուս խորքում փոքրիկ հույս ունեմ, որ մի օր կգաս, կգաս , ու կասես «Բարև սիրելի´ս, ես եկա… » : Որքան կուզեի սիրտս բաց անել, և արտահայտել այն ինչ զգում եմ: Բայց այն ինչ իմն է, այն ինչ թաքուն պահում եմ իմ սրտի խորքում, արտահայտլել չեմ կարող, պարզապես չեմ կարող բացատրել: Գուցե մտածես, որ խենթ եմ… Այո´, հենց խենթ եմ… Միայն խենթը կհուսար, որ մի օր անուրջը կդառնա իրական, միայն խենթը կսպասեր հրաշքի... Ախր ինչու՞, ինչու՞ եմ քո կարիքն այսքան շատ զգում, ինչու՞ եմ ուզում, որ կողքիս լինես… գուցե սրտիս խորքում թաքցրացս զգացմունքը հենց այն է, ինչ «ՍԵՐ» են կոչում: Եթե այդպես է, ուրեմն թույլ տուր քեզ սիրել, սիրել խենթի պես… Սիրելի՜ս… այո´, համարձակվում եմ քեզ այդպես դիմել, չէ՞ որ դու իմն ես, միայն իմը, իմ անուրջը… Ես հավատում եմ, հավատում եմ , որ մի օր հրաշք կկատարվի, և անուրջս իրական կդառնա:
Սիրելի´ս… ես սպասում եմ քեզ …
~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~
Սիրելի´ս… ես սպասում եմ քեզ …
~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~ ~
Комментариев нет:
Отправить комментарий