вторник, 27 марта 2012 г.

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

      Զարդերը գեղեցկացնում և  ավելի են ընդգծում մարդու արտաքինը:  Սակայն շատերը չգիտեն ինչպես ճիշտ զարդեր ընտրել,  որը կընդգծի նրանց  հագուստն ու արտաքինը: Իհարկե զարդեր ընտրելիս պետք է հետևել նաև սեփական ճաշակին,  սական պետք է հետևել նաև նորաձևությանը, որը թուլյ կտա շատ նորաձև  և ներդաշնակ երևալ:


Ճիշտ զարդեր ընտրելու կանոններ




    Նախ պետք է ուշադրություն դարձնել որպեսզի չխախտվի ոճային հավասարակշռվածությունը: Եթե  հագուստը դասական է,  օրինակ կոստյում, տաբատ, շրջազգեստ և վերնաշապիկ, կամ դասական սև զգեստ, ապա աչք ծակող պլաստիկ, կամ հեղինկային բարդ, ընդգծված  զարդերը հարմար չեն:  Դասական հագուստի հետ ավելի հարմար են նուրբ և համեստ զարդերը: Ինչպես նաև  թանկ մետաղները, ադամանդները կամ մարգարիտը: 

   Եթե  հագուստը բոհեմային է և ավանգարդ ուղղվածություն ունի, ապա ճոխ և փայլուն զարդերը շատ հարմար են: Չի կարելի մոռանալ անտիկվար զարդերի մասին: Դրանք կարելի է կրել ռետրո ոճի  հագուստի հետ: Պետք  է հիշել նաև  սեփական առանձնահատկությունները զարդեր ընտրելիս: Զարդը պետք է համապատասխանի մարմնին և այն հատվածին,  որի համար վերցնում եք: Մեծ ձեռքի վրա շատ գեղեցիկ կլինի  մեծ մատանին և մեծ թևնոցը, իսկ փոքր զարդերը  ավելի հարմար են փոքր ձեռքի համար: Եթե դեմքը կլոր է, ապա պետք է  ընտրել փոքր օղեր, իսկ եթե երկար է,  ապա երկար կախված օղեր: Կարճ և հաստ  վիզ ունեցող կանայք  պետք է կրեն երկար շխթա, դա երկարացնում է վիզը:
         Երկար վիզ ունեցող կանայք  կարող են իրենց թույլ տալ հաստ շխթաներ: 

 

Ոսկե կանոններ
          Ենթադրվում է,  որ կանայք չպետք է կրեն  3- ից ավելի զարդեր: Պետք է հաշվի առնել նաև, որ  օղերը արդեն երկուսն  են  համարվում: Ներդաշնակ են « օղեր ու վզնոց>>,  <<օղեր ու մատանի>>, <<մատանի, թևնոց, վզնոց>>:  Սրա նպատակը զարդերով շատ չծանրաբեռնելն է, և ցույլ տալ իրար համապատասխան զարդերը: Թեպետ այժմյան նորաձևությունը թուլյ է տալիս միաժամանակ կրել մի քանի վզնոց,  մատանի կամ թևնոց:

        Պետք է հիշել,  որ կարելի է կրել ճոխ զարդեր,  սակայն  չնմանվել  տոնածառի: Երբ  շատ մեծ զարդեր եք կրում,  պետք է հիշել,  որ հագուստը գոնե միագույն լինի, ոչ թե խայտաբղետ:
 

 

 


понедельник, 19 марта 2012 г.

Նամակ Ընթերցողին...

             Բարև´ հարգելի ընթերցող:
            Ուզում եմ քեզ հետ խոսել այն բանի մասին, ինչը մենք չենք նկատում, ինչը ունենք և չենք գնահատում, ինչը մերն է, բայց չենք պահպանում. ուզում եմ քեզ հետ խոսել երջանկության մասին: Դա այն է ինչին ձգտում են բոլորը: Կարծում եմ կհամաձայնես ինձ հետ. մենք հաճախ այն հեռու ենք փնտրում, մինչև մեր աչքի առջև, իսկ ավելի ճիշտ կլիներ ասել, մեր մեջ այն չենք տեսնում:
            Ի՞նչ է, երջանկություն չէ՞ Աստծո արարած այս աշխարհում ապրելը: Երջանկություն չէ՞  գույներ տեսնելը, ձայներ լսելը, մտածելը, շնչելը … Հիմա մի պահ կմտածես` դա այնքան էլ հզոր պատճառ չէ երջանկությունը զգալու համար: Բայց մի օր աչքերդ փակիր ու մի բաց: Հաստատապես համոզված եմ , որ հաջորդ օրն իսկ կարոտով կնայես աշխարհին: Մի քանի օր փակվիր մի սենյակում. վստահ եմ , որ դրանից հետո էլ բնությունը կկարոտես : Մարդկանց հետ մի´ խոսիր և կզգաս նրանց պակասը: Ընտանիքիցդ հեռացիր և հիշողությունդ կփաստի, որ դու այն ժամանակ երջանիկ էիր: Արդյո՞ք երջանիկ լինելու մի մեծ առիթ չէ իսկական ընկեր ունենալը: Ես այն բախտավորներից եմ, ով այդ առիթն ունի:
            Ես երջանիկ եմ նաև նրա համար, որ Աստված ինձ փորձություններ է ուղարկում, քանի որ դրանք ինձ ավելի ուժեղ են դարձնում: Ես գիտեմ ուրախանալ և տխրել, լացել և ժպտալ:  Զգացմունքները մարդու համար են և քանի  ապրում ենք, պետք է զգանք կյանքը: Ես վստահ եմ , որ քո կյանքն էլ լի է փորձություններով, ես գիտեմ, որ դու էլ ինձ պես երբեմն տխրում ես:  Բայց խնդրում եմ , դու էլ ինձ պես մտածիր, որ դա էլ մեր օգտի համար է , այդպես մենք ավելի լավ ենք զգում երջանկության քաղցրությունը: Փորձի´ր զգալ այս րոպեի, այս վայրկյանի կարևորությունը. այն էլ հետ չի դառնալու:
            Ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ եթե մարդը փոքր  բաներից չի երջանկանում, ապա աշխարհն էլ տաս` նրան քիչ կլինի:
            Եկ փորձենք ուրախանալ փոքր բաներով:

Երջանիկ լինելու գաղտնիքներից մեկը
Մեր սիրելիներին երջանկացնելն է  . . .