Ինչպես ճիշտ զարդեր ընտրել
Զարդերը գեղեցկացնում և ավելի են ընդգծում մարդու արտաքինը: Սակայն շատերը չգիտեն ինչպես ճիշտ զարդեր ընտրել, որը կընդգծի նրանց հագուստն ու արտաքինը: Իհարկե զարդեր ընտրելիս պետք է հետևել նաև սեփական ճաշակին, սական պետք է հետևել նաև նորաձևությանը, որը թուլյ կտա շատ նորաձև և ներդաշնակ երևալ:
Ճիշտ զարդեր ընտրելու կանոններ
Նախ պետք է ուշադրություն դարձնել որպեսզի չխախտվի ոճային հավասարակշռվածությունը: Եթե հագուստը դասական է, օրինակ կոստյում, տաբատ, շրջազգեստ և վերնաշապիկ, կամ դասական սև զգեստ, ապա աչք ծակող պլաստիկ, կամ հեղինկային բարդ, ընդգծված զարդերը հարմար չեն: Դասական հագուստի հետ ավելի հարմար են նուրբ և համեստ զարդերը: Ինչպես նաև թանկ մետաղները, ադամանդները կամ մարգարիտը:
Եթե հագուստը բոհեմային է և ավանգարդ ուղղվածություն ունի, ապա ճոխ և փայլուն զարդերը շատ հարմար են: Չի կարելի մոռանալ անտիկվար զարդերի մասին: Դրանք կարելի է կրել ռետրո ոճի հագուստի հետ: Պետք է հիշել նաև սեփական առանձնահատկությունները զարդեր ընտրելիս: Զարդը պետք է համապատասխանի մարմնին և այն հատվածին, որի համար վերցնում եք: Մեծ ձեռքի վրա շատ գեղեցիկ կլինի մեծ մատանին և մեծ թևնոցը, իսկ փոքր զարդերը ավելի հարմար են փոքր ձեռքի համար: Եթե դեմքը կլոր է, ապա պետք է ընտրել փոքր օղեր, իսկ եթե երկար է, ապա երկար կախված օղեր: Կարճ և հաստ վիզ ունեցող կանայք պետք է կրեն երկար շխթա, դա երկարացնում է վիզը:
Երկար վիզ ունեցող կանայք կարող են իրենց թույլ տալ հաստ շխթաներ:
Ոսկե կանոններ
Ենթադրվում է, որ կանայք չպետք է կրեն 3- ից ավելի զարդեր: Պետք է հաշվի առնել նաև, որ օղերը արդեն երկուսն են համարվում: Ներդաշնակ են « օղեր ու վզնոց>>, <<օղեր ու մատանի>>, <<մատանի, թևնոց, վզնոց>>: Սրա նպատակը զարդերով շատ չծանրաբեռնելն է, և ցույլ տալ իրար համապատասխան զարդերը: Թեպետ այժմյան նորաձևությունը թուլյ է տալիս միաժամանակ կրել մի քանի վզնոց, մատանի կամ թևնոց:
Պետք է հիշել, որ կարելի է կրել ճոխ զարդեր, սակայն չնմանվել տոնածառի: Երբ շատ մեծ զարդեր եք կրում, պետք է հիշել, որ հագուստը գոնե միագույն լինի, ոչ թե խայտաբղետ:
Комментариев нет:
Отправить комментарий