Բարև´ հարգելի ընթերցող:
Ուզում եմ քեզ հետ խոսել այն բանի մասին, ինչը մենք չենք նկատում, ինչը ունենք և չենք գնահատում, ինչը մերն է, բայց չենք պահպանում. ուզում եմ քեզ հետ խոսել երջանկության մասին: Դա այն է ինչին ձգտում են բոլորը: Կարծում եմ կհամաձայնես ինձ հետ. մենք հաճախ այն հեռու ենք փնտրում, մինչև մեր աչքի առջև, իսկ ավելի ճիշտ կլիներ ասել, մեր մեջ այն չենք տեսնում:

Ի՞նչ է, երջանկություն չէ՞ Աստծո արարած այս աշխարհում ապրելը: Երջանկություն չէ՞ գույներ տեսնելը, ձայներ լսելը, մտածելը, շնչելը … Հիմա մի պահ կմտածես` դա այնքան էլ հզոր պատճառ չէ երջանկությունը զգալու համար: Բայց մի օր աչքերդ փակիր ու մի բաց: Հաստատապես համոզված եմ , որ հաջորդ օրն իսկ կարոտով կնայես աշխարհին: Մի քանի օր փակվիր մի սենյակում. վստահ եմ , որ դրանից հետո էլ բնությունը կկարոտես : Մարդկանց հետ մի´ խոսիր և կզգաս նրանց պակասը: Ընտանիքիցդ հեռացիր և հիշողությունդ կփաստի, որ դու այն ժամանակ երջանիկ էիր: Արդյո՞ք երջանիկ լինելու մի մեծ առիթ չէ իսկական ընկեր ունենալը: Ես այն բախտավորներից եմ, ով այդ առիթն ունի:
Ես երջանիկ
եմ նաև նրա համար, որ Աստված ինձ փորձություններ է ուղարկում, քանի որ դրանք ինձ ավելի
ուժեղ են դարձնում: Ես գիտեմ ուրախանալ և տխրել, լացել և ժպտալ: Զգացմունքները մարդու համար են և քանի ապրում ենք, պետք է զգանք կյանքը: Ես վստահ եմ , որ քո կյանքն էլ լի է փորձություններով, ես գիտեմ, որ դու էլ ինձ պես երբեմն տխրում ես: Բայց խնդրում եմ , դու էլ ինձ պես մտածիր, որ դա էլ մեր օգտի համար է , այդպես մենք ավելի լավ ենք զգում երջանկության քաղցրությունը: Փորձի´ր զգալ այս րոպեի, այս վայրկյանի կարևորությունը. այն էլ հետ չի դառնալու:
Ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ եթե մարդը փոքր բաներից չի երջանկանում, ապա աշխարհն էլ տաս` նրան քիչ կլինի:
Ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ եթե մարդը փոքր բաներից չի երջանկանում, ապա աշխարհն էլ տաս` նրան քիչ կլինի:
Եկ փորձենք ուրախանալ փոքր բաներով:
Երջանիկ լինելու գաղտնիքներից
մեկը
Մեր սիրելիներին երջանկացնելն է . . .
Մեր սիրելիներին երջանկացնելն է . . .
Комментариев нет:
Отправить комментарий